Գլխավոր էջ :: Գործունեություն :: Տեխնոլոգիա

Տեխնոլոգիա
“Շող” կոմբինատի կողմից կիրառվող Եվրոպական տեխնոլոգիաները, 7 աստիճան մաքրման փուլերը և վերամշակման խիստ վերահսկողությունն, արևածաղկի ձեթի բարձր որակի գրավականն են:
Ձեթի առաջնային մաքրումը կատարվում է ֆիլտրացիայի միջոցով: Օտար խառնուրդներից ձեթն ազատվում է գերմանական «Westfalia Separator» սեպարատորների կենտրոնախույս ուժի կիրառման միջոցով:
Սպիտակուցային նյութերից ձեթն ազատվում է հիդրատացիայի միջոցով: Այն վերամշակվում է ջրով և սպիտակուցներն ու ֆոսֆատները կապող հանքյին նյութերով, որ նստվածք են տալիս ու հեռացվում ձեթից:
Ազատ յուղաթթուներից ազատվելու համար ձեթն անցնում է նեյտրալիզացիայի կամ չեզոքացման փուլ: Նեյտրալիզացիայի կամ չեզոքացման ժամանակ ձեթն անցնում է մեխանիկական երկփուլ մաքրում` բացառելով քիմիական ռաֆինացիայի անհրաժեշտությունը:
Բարձր թափանցիկություն ապահովելու համար, ձեթը սառեցվում է: Հետո կատարվում է ձեթի սպիտակեցում ֆիլտրի միջոցով, որը մաքրում է ձեթը բալաստներից:
Դեզոդորացիան կամ համահոտազերծումն ապահովում է ձեթի մեջ հոտի բացակայությունը: Համահոտազերծումը կատարվում է իտալական «Andreotti» Ֆիրմայի սարքավորման միջոցով: Այս փուլում ձեթն ազատվում է համահոտային նյութերից բարձր վակուումի միջոցով:
Հալած բուսական յուղը և մարգարինն արտադրվում են բացառապես բուսական ճարպերից` յուղերը ջրածնով հագեցնելու միջոցով: Միայն բուսական հումքով յուղերի և մարգարինի արտադրությունը հավաստում են նրանց մեջ խոլեստերինի բացակայությունը:                
“Արև” հալած յուղը ստանում են զտված արևածաղկի ձեթից:
Իսկ “Արև” մարգարինի հիմքում արևածաղկի ձեթն է, որին ավելացվում է կենսաբանական ակտիվ նյութերով հարուստ արմավի և կոկոսի յուղեր:

Արտադրական պրոցեսն իրականացվում է գերմանական և շվեցարական նորագույն տեխնիկայի շնորհիվ, ինչպիսիք են «Siemens», «Andreas Hofer», «BBC Brown Boveri» և այլն, որոնք հավաստում են արտադրանքի բարձր որակի և վերջինիս էկոլոգիապես մաքրությունը:

 

 
Our Products