Գլխավոր էջ :: Գործունեություն :: Արտադրանք




“ԱՐԵՎ” արևածաղկի ձեթն արտադրված է նրանց համար, ովքեր ոչ միայն շատ են պատրաստում, այլ նաև պատրաստում են հաճույքով: Դա 100% արևածաղկի ձեթ է, մաքրման բարձր աստիճանով, որը հանդիսանում է A,E վիտամինների և կենսաբանական կարևոր նյութերի անփոխարինելի աղբյուր: “ԱՐԵՎ” ձեթն արտադրվում է հատընտիր արևածաղկի սերմերից և գերժամանակակից սարքավորումներով: Ձեթի շիշն ունի հարմար կառուցվածք, իսկ փականն ապահովում է հավելյալ հարմարավետություն, քանի որ բացելուց հետո էլ խցանը մնում է շշին ամրացված և չի կորում: Չնայած այս ձեթը շուկա է մտել վերջերս, այն արդեն արժանացել է սպառողների բարձր գնահատանքին: Ձեր ամեն մի ուտեստ կունենա հարուստ տեսք, եթե այն պատրաստված է “ԱՐԵՎ” ձեթով:

“ԱՐԵՎ” մեր երկիրը հարուստ է արևով:

Մրցակցային առավելություններ

  • Ունիվերսալ է, իդեալական ինչպես աղցանների համար, այնպես էլ տապակայի և տնային պահածոյացման համար: Չի փրփրում ու չի այրվում:
  • Գնորդին է հասնում անմիջապես արտադրողից, դրա համար այն միշտ թարմ է:
  • Հարմարավետ շիշ և նմանատիպը չունեցող փական:
  • Արտադրվում է նորագույն տեխնոլոգիայով:
  • Պարունակում է A և E վիտամիններ:
  • Տեխնիկական բնութագիր

  • Արտադրվում է պետական ստանդարտներին համապատասխան ՀՀ ՏՊ 390395504132
  • Զտված, համահոտազերծված, սառեցված, “Բարձր կարգի”
  • Առաանց հոտի, դիմազուրկ ձեթի համով
  • Թափանցիկ, առանց նստվածքի, գույնը` բաց ոսկեգույն-դեղին
  • Խոնավության և ցնդող նյութերի զանգվածային մասը 0,1%, ոչ ավելի
  • Գունային թիվը, յոդի 6 մգ, ոչ ավելի
  • Էներգետիկ արժեքը 899 կկալ
  • Պիտանիության ժամկետը 12 ամիս
  • Պահել չոր և մութ պայմաններում
  • Ասորտիմենտ - 0,5լ , 1լ, 2լ, 3լ, 5լ
     

     
    “Շողակաթ”-չզտված ձեթ

    “Շողակաթ”-ը ստանում են սառը ճզմման (մամլման) եղանակով: Այն անցնում է միայն թեթև Ֆիլտրացիա և ազատվում նստվածքից, հետո շշալցվում և պահպանվում է հերմետիկ պայմաններում: Այս ձեթն ունի հաճելի համ ու հոտ և շատ օգտակար է. Նրա մեջ պահպանվել են բոլոր կենսաբանական կարևոր կոմպոնենտներ և վիտամիններ A, E, D, F, K, որոնցից յուրաքանչյուրը կարևոր է մարդու առողջության համար: Այս ձեթը նրանց համար է, ովքեր գնահատում են բնական ձեթի համն ու հոտը: Այս ձեթը խորհուրդ է տրվում օգտագործել առանց ջերմամշակման: Նրան բնորոշ արևածաղկի համն ու հոտը կդարձնեն Ձեր ուտեստն իսկապես համեղ ու անկրկնելի:

    “Շողակաթ” – իմաստ հաղորդիր քո ուտեստին

    Մրցակցային առռավելություններ

  • Հարուստ է շատ կարևոր կենսաբանական նյութերով
  • Ձեթ, որ ենթարկվում է միայն մեխանիկական ֆիլտրացիայի
  • Նրա մեջ ամբողջությամբ պահպանվում են A, E, D, F, K վիտամինները
  • Տեխնիկական բնութագիր

  • Արտադրվում է պետական ստանդարտներին համապատասխան ՀՀ ՏՊ 390395504132
  • Չզտված, “Բարձր կարգի”
  • Ձեթին բնորոշ հոտով ու համով, առանց կողմնակի հոտերի
  • Թույլատրվում է նստվածք
  • Գույնը` ոսկեգույն-դեղին
  • Խոնավության և ցնդող նյութերի զանգվածային մասը 0,15%, ոչ ավելի
  • Գունային թիվը, յոդի 15 մգ, ոչ ավելի
  • Էներգետիկ արժեքը 898 կկալ
  • Պիտանիության ժամկետը 12 ամիս
  • Բացելուց հետո պահել չոր և մութ պայմաններում
  • Ասորտիմենտ - 0,5լ, 1լ
     



     
     
     

    “ԱՐԵՎ”- բուսական հալած յուղ – յուղերի մեջ իսկական առաջատար:

    Հաճելի է չփոխել կերակուրներ պատրաստելու հին ավանդույթը: Դեռ շատ վաղուց մեր ժողովուրդն ունի ավանդույթ տարբեր ճաշատեսակներ պատրաստելիս հալած յուղ օգտագործել: Նրա արտադրության համար օգտագործվում է միայն բարձրակարգ հումք: “ԱՐԵՎ” հալած յուղը նախատեսված է իսկական համադամասերների (գուրմանների) համար: Ի շնորհիվ արտադրման ձևի, նրա մեջ ամբողջությամբ պահպանվում են բոլոր բնական վիտամինները և օգտակար նյութերը, ահա թե ինչու “ԱՐԵՎ” յուղի օգտագործումը ոչ միայն հաճելի է, այլև շատ օգտակար: Ավելին, բուսական յուղը համարվում է ավելի օգտակար, քան կենդանական ծագումով յուղերը, քանզի այն չի պարունակում խոլեստերին և հարուստ է A և E վիտամիններով: Հարմար է ապուրներ, տապականեր, ինչպես նաև թխվածքներ և աղանդեր պատրաստելու համար: իսկ ամենակարևորը այն դյուրամարս է և ապահովում է Ձեր և Ձեր ընտանիքի առողջ սնունդը:

    “ԱՐԵՎ” – հաղորդիր ուտեստին արևային ջերմություն

    Մրցակցային առավելություններ

  • Հումքը` ամենաբարձր որակի
  • Պարունակում է A և E վիտամիններ
  • Պատրաստված է նորագույն տեխնոլոգիայով
  • Տեխնիկական բնութագիր

  • Արտադրվում է համապատասխան ՀՀ ՏՊ 390395504131
  • Էկոլոգիապես մաքուր հալած բուսական յուղ, “Բարձր կարգի”
  • Հալած յուղին բնորոշ համ ու հոտ, առանց կողմնակի համի ու հոտի
  • Գույնը` դեղին միատարր
  • Թանձրությունը` համասեռ պինդ, հատիկավոր
  • Խոնավության և ցնդող նյութերի զանգվածային մասը 0,3%, ոչ ավելի
  • Հալման ջերմաստիճանը 28-34 °C
  • Յուղի զանգվածային մասը 99,7%, ոչ ավելի
  • Էներգետիկ արժեք 897 կկալ
  • Պիտանիության ժամկետը 24 ամիս
  • Պահել չոր և մութ պայմաններում
  • Ասորտիմենտ` 850գ և 1700գ
     



     
     
     
     
     
     
     
     

    “ԱՐԵՎ”- տնական յուղ

    Հալեցված յուղը չափազանց արժեքավոր մթերք է, որն ապացուցել է իր գոյության իրավուքնը շնորհիվ բազմադարյա պատմության: Նրա չափավոր և խելացի օգտագործումը ամրապնդում է ինչպես մեծահասակների, այնպես էլ մանուկների առողջությունը:


    Հալեցված յուղը 99,8 տոկոսով բաղկացած է մաքուր յուղերից: Միևնույն ժամանակ արտադրանքը պահպանում է վիտամինային օգտակարությունը: A, E և D վիտամինները պատրաստման գործընթացի արդյունքում գրեթե ամբողջապես պահպանվում են: Ջրի և սպիտակուցների կոմպոնենտների քանակի նվազեցման արդյունքում այդ վիտամինների քանակը ավելանում է:



    Մարդու օրգանիզմի համար կենդանական յուղի օգտակարությունը պայմանավորված է նրա բարձր էներգետիկ արժեքով և հարուստ վիտամինային կառուցվածքով: Քիչ քանակությամբ կենդանական յուղը օգնում է կանխել օստեոպորոզը և ռախիտը, լավ ազդեցություն է ունենում նյութափոխանակության վրա և նպաստում է սուր տեսողության պահպանմանը ցանկացած տարիքում:






    “Արև”-սերուցքա-բուսական կարագ (Սփրեդ)

    Արտադրվում է բնական կաթի սերուցքից` ավելացնելով արմավի և կոկոսի յուղեր, որոնք սփրեդին տալիս են անկրկնելի համ ու հոտ: Օգտակար է ընդգրկել ամենօրյա սննդակարգի մեջ: Օրգանիզմի նորմալ աշխատանքի համար խորհուրդ է տրվում օրական օգտագործել 10-30գ “Արև” սփրեդ, քանզի այն հարուստ է առողջության համար կարևոր կոմպոնենտներով և վիտամիններով:

    Մրցակցային առավելություններ

  • Արտադրվում է միայն բնական հումքից
  • Պարունակում է A, D և E վիտամիններ
  • Պատրաստված է նորագույն տեխնոլոգիայով
  • Հարուստ է կիսահագեցված յուղաթթուներով
  • Հանդիսանում է էներգիայի անփոխարինելի աղբյուր
  • Հեշտ է մարսվում
  • Հարմար է դիետիկ սնման համար

    Տեխնիկական բնութագիր

  • Արտադրվում է համապատասխան ԳՈՍՏ Ռ 25100-2003
  • Սփրեդ, “Բարձր կարգի”
  • Յուղայնությունը 72,5%
  • Քաղցրասերուցքային համ ու հոտ
  • Թանձրությունը` համասեռ պինդ կամ մածուկանման
  • Գույնը` բաց դեղին, միատարր
  • Պիտանիության ժամկետը -0 °C  -  +10 °C – 90 օր
  • Ասորտիմենտ` 200գ

    Հատուկ այն տնտեսությունների համար, որոնք օգտագործում են սփրեդի մեծ քանակություն, առաջարկում ենք 5կգ, 10կգ և 20կգ-ոց փաթթոցներ
     

    Արև-մարգարին

    Պատրաստվում է միայն բարձրորակ արևածաղկի ձեթից`ավելացնելով արմավի և կոկոսի յուղեր: Բացառապես բուսական յուղերի առկայությունը հավաստում է նրա մեջ խոլեստերինի բացակայությունը: Հարուստ է A, D և E վիտամիններով: Ստեղծված է հատուկ տնական տորթեր, խմորեղեն և շերտավոր խմոր պատրաստելու համար: “Արև” մարգարինով պատրաստված խմորեղենը կլինի փարթամ և փափուկ, թխվածքը` համեղ և նուրբ:

    Մրցակցային առավելություններ

  • Ունիվերսալ է` արտադրված հատուկ տնական խմորեղենների համար
  • Պարունակում է A, D և E վիտամիններ
  • Պատրաստված է նորագույն տեխնոլոգիայով
  • Տեխնիկական բնութագիր

  • Արտադրվում է համապատասխան Ռ ԳՈՍՏ 240-85
  • Մարգարին, “Բարձր կարգի”
  • Թանձրությունը` համասեռ պինդ կամ մածուկանման
  • Մարգարինին բնորոշ համ ու հոտ
  • Գույնը` բաց դեղին, միատարր
  • Կտրվածքը` փայլուն
  • Սննդային արժեքը 100 գ-ի համար 742 կկալ
  • Յուղայնությունը 83%
  • Պիտանիության ժամկետը 0 °C  -  +10 °C  -  90 օր
  • Ասորտիմենտ` 200գ

    Հատուկ այն տնտեսությունների համար, որոնք օգտագործում են մարգարինի մեծ քանակություն, առաջարկում ենք արտադրանքը 20կգ-ոց փաթթոցներով:
     

    "ՊՆ" ձեթ

    Ինչպես արդեն նշել ենք, մեր կոմբինատն ունի հնարավորություն իր պաշարներով մատակարարել հանրապետության կարևոր օղակներից մեկին` Պաշտպանության Նախարարությանը: Դրա համար արտադրվում է հատուկ պիտակավորված ու մակնշված արտադրանք: Մեր մշտական և հավատարիմ սպառողների շարքերը համալրվել են մեր հայրենիքի պաշտպաններով: Կոմբինատի ողջ անձնակազմը ջանք չի խնայի, որպեսզի հայ զինվորի սնունդը լինի համեղ և առողջարար:
     

    "ՍՈԼՆՑԵ" յուղ

    Դեռ վաղ ժամանակներից մարդկությունն օգտագործում էր այսպես կոչված "հալած յուղ", քանզի այն երկար ժամանակ պահպանում էր իր օգտակար հատկությունները: Այսօր արդեն նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ ստանում ենք ամբողջությամբ բուսկան հիդրոգենացված յուղ: Այս յուղի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն շատ թեթև է, չի ծանրացնում մարսողական համակարգն ինչպես մյուս յուղերը: Այսինքն այն կարևորագույն խթանիչ է մարսողության համար: Առանց խոլեստերինի է և առանց օտար հավելումների:
     

    "Արևիկ" յուղ

    Ինչպես արդեն նշել ենք, մեր կոմբինատը կողմնակից լինելով ավանդույթների պահպանմանն, արտադրում է հալած յուղ, սակայն բուսական հումքով: Բուսական յուղերի օգտակարության մասին լուսաբանվել է բազմիցս: "Արևիկ" յուղի առավելությունը կայանում է նրանում, որ այն մարսողության ընթացքում օրգանիզմից հանում է ավելորդ մնացուկները, ինչպես նաև պաշտպանում օրգանիզմը ազատ ռադիկալներից: Այս յուղը պարունակում է այնպիսի յուղաթթուներ, որոնք մաշկի երիտասարդացման աղբյուր են:
     

    Մրցակցային առավելություններ

  • Հումքը` ամենաբարձր որակի
  • Պարունակում է A և E վիտամիններ
  • Պատրաստված է նորագույն տեխնոլոգիայով
  • Տեխնիկական բնութագիր

  • Արտադրվում է համապատասխան ՀՀ ՏՊ 390395504131
  • Էկոլոգիապես մաքուր հալած բուսական յուղ, “Բարձր կարգի”
  • Հալած յուղին բնորոշ համ ու հոտ, առանց կողմնակի համի ու հոտի
  • Գույնը` դեղին միատարր
  • Թանձրությունը` համասեռ պինդ, հատիկավոր
  • Խոնավության և ցնդող նյութերի զանգվածային մասը 0,3%, ոչ ավելի
  • Հալման ջերմաստիճանը 28-34 °C
  • Յուղի զանգվածային մասը 99,7%, ոչ ավելի
  • Էներգետիկ արժեք 897 կկալ
  • Պիտանիության ժամկետը 24 ամիս
  • Պահել չոր և մութ պայմաններում
  • Ասորտիմենտ` 850գ և 1700գ

       
    Our Products