Գլխավոր էջ :: Մեր մասին :: Ընկերության մասին

Ընկերության մասին
“Շող” ընկերությունը ձեթի, յուղի և մարգարինի արտադրության ոլորտում դինամիկ զարգացող և արդեն իսկ հաջողություններ գրանցած կոմբինատ է:
“Շող” ընկերությունն առաջինն ու դեռ միակն է ՀՀ տարածքում, որ զբաղվում է բուսական յուղերի արտադրությամբ:
“Շող” ընկերությունը հաստատուն քայլերով առաջ է ընթանում` անընդհատ կատարելագործելով և ավելացնելով տեսականին: Նախամշակման փուլում են գտնվում օճառը և մայոնեզը: Այստեղ առանձնակի ուշադրություն է դարձվում արտադրության որակին: Առաջատար Եվրոպական տեխնոլոգիաներ, որակյալ հումք, գերժամանակակից սարքավորումներ և բարձր որակավորում ունեցող անձնակազմ: Ահա այն ամենն, ինչ հնարավորություն է տալիս մեզ թողարկել ամենաբարձր որակի և ամենաօգտակար արտադրանք:

Ընկերության նպատակը`
Տեղական շուկան հագեցնել որակյալ արտադրանքով: Մենք ջանք չենք խնայում և աշխատում ենք, որպեսզի շուկայում հայտնված յուրաքանչյուր ապրանքատեսակ լինի համեղ և առողջարար:

   
Our Products